ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արդար աշխատանքով ապրել ցանկացողների թիվը կտրուկ նվազում է

Արդար աշխատանքով ապրել ցանկացողների թիվը կտրուկ նվազում է
01.09.2024 | 13:48

Բոլոր նորմալ հասարակություններում, որտեղ դերերը վաղուց բաշխված են, մարդիկ իմանում են իրենց ճիշտ տեղը և, ընդհանուր առմամբ, ճանաչում են իրենց չափը, իսկ այն հասարակություններում, որտեղ կտրուկ և անսպասելի փոփոխություններ են լինում, մարդիկ, ընկնելով իրենց համար անսովոր վիճակների մեջ, կորցնում են կողմնորոշումն ու իրենց ճիշտ տեղը հասարակության մեջ չեն իմանում և իրենց չափը չեն ճանաչում։

Դա բերում է նրան, որ մարդկանց մի ստվար մասն ընկնում է հուսահատության գիրկը, մյուս մասը դառնում է իր հնարավորություններին ոչ համապատասխան անհիմն հավակնոտ, մյուս մասն էլ, անկախության, ազատության և պարզունակ ազգային սնապարծության շիլաշփոթը գլխի մեջ, դառնում է անկառավարելի անբանների մասսա։

Բանը նրանում է, որ այդ իրենց չափը չճանաչողների մասսան իր պահվածքի ու վարքի համար ունի յուրատեսակ արդարացում՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Նրանք տեսնում են, որ ոչ վաղ անցյալում իրենց իմացած մարդիկ, որոնք որևէ հատկությամբ չէին փայլում, բայց որոնք իրենց աչքի առաջ անհայտ ու անհասկանալի ճանապարհներով փափուկ դիրքեր են գրավել իշխանական համակարգում և հանելուկային ու առեղծվածային ձևերով էլ այս կամ այն չափի հարստության տեր են դարձել։

Այս տհաճ ու զարմանալի երևույթի ֆոնի վրա դժգոհ մարդկանց մասսան այլևս ֆիզիկական աշխատանքով ու չարչարանքով ապրելու մեջ իմաստ չի տեսնում՝ «կարող ա՞ ես իրանց ճորտն եմ» պատճառաբանությամբ։

Դա բերում է նրան, որ իր արդար աշխատանքով ապրել ցանկացողների թիվը կտրուկ նվազում է, և ներկա ժամանակներում օրավարձով աշխատող գտնելը դարձել է պրոբլեմ՝ անկախ նրանից, որ օրավարձն ինքը շատ արագ աճում է։

Ուշադիր նայելու դեպքում այս երևույթի մեջ կարող ենք տեսնել հասարակությունը պառակտելու մի նոր ձև, որը ունի մի ուրիշ որակական հետևանք ևս՝ այն ավելի ևս է ստվարացնում անբանների թիվը, դրանով իսկ դեպի փակուղի տանելով մեր աշխատասիրության մասին առասպելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ